Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Մեծ Հայրենականի հաղթանակը Տիրամոր բարեխոսությամբ եղավ

Մեծ Հայրենականի հաղթանակը Տիրամոր բարեխոսությամբ եղավ
10.05.2025 | 21:41

Բանաստեղծ Արամայիս Սահակյանը մասնագիտությամբ պատմաբան էր:

Նա մի օր ինձ վկայեց.

«Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը կայացավ Աստծու հրամաններից վախեցած Ստալինի կարճժամանակյա դարձով, Աստվածածնի բարեխոսության շնորհիվ»:

Իմ խնդրանքով բանաստեղծը մի շարք գրքեր բերեց, դրանք ռուսերեն հին հրատարակություններ էին («Ստալինն ասաց», Յուրի Բորեւ «Ստալինիադա», Ռաձինսկի): Այդ պատմական-վավերագիր գրություններում վկայվում-պատմվում էր, որ 1942 թ. Լիբիայի հոգևոր առաջնորդը՝ Եղիա անունով, ազգությամբ ասորի, ծոմապահությամբ և աղոթքներով փակվում է քարե նկուղում և խնդրում Տիրամոր բարեխոսությունը Ռուսաստանի հաղթանակի համար: Աղոթքի ու ճգնության երրրոդ օրը Տիրամայրը տեսիլքի մեջ երևում է նրան և թելադրում Հիսուս Քրիստոսի հրամանները՝ ուղղված Ստալինին, որպեսզի նա բանտերից ազատ արձակի հոգևորականներին, իսկ բռնատիրված եկեղեցիները նորոգելով՝ վերադարձնի նրանց, ապա Ռուսաստանը կսկսի հաղթել:

Եղիան Աստվածածնի թելադրած Տիրոջ հրամանները նամակով հայտնում է ռուս հոգեևոր առաջնորդներին, իսկ նրանք նամակը փոխանցում են եկեղեցահալած ղեկավարին:

Քրիստոսից վախեցած Ստալինը ողջ երկրով մեկ սկսում է իրագործել Տիրոջ հրամանները. Հոգեւծծևորականներին սկսում են ազատ արձակել բանտերից, և միայն 1942 թ., պատերազմի ամենաճգնաժամային պահին, երբ պետությունը մեծ գումարների կարիք ուներ, Ստալինը ռուս եկեղեցիները վերանորոգելու համար սուրբ հայրերին է փոխանցում 500 միլիոն ռուբլի: Նրա հրամանով ԽՍՀՄ-ով մեկ, 1942 թ. սկսած փակվում են «Անաստված» անունով թերթերը և փոխարենը լույս են տեսնում հոգևոր հանդեսներ:

Եվ նրա հրամանով Կազանյան Տիրամոր սրբապատկերը քաղաքից քաղաք էին տանում՝ հոգևորականների թափորով, խնկարկություններով, աղոթքներով ու երգեցողությամբ՝ այդպես պատվելով Աստվածածնի բարեխոսությունը:

Ստալինի՝ դեպի Աստված դարձի մի շարք այդպիսի կատարումներով պատերազմի ընթացքը կտրուկ փոխվեց, և ռուսներն սկսեցին հաղթել:

Հայտնի է, որ Ստալինը պատմության ամենահրեշավոր մարդկանցից էր, սակայն Աստված անգամ այդ ամենահրեշավոր մարդու ձեռքով էլ բարիք գործեց՝ Տիրամոր բարեխոսությամբ:

Իսկ սրբապատկերի մասին ասվում է, որ «Հայկական ծագում» ունի, քանի որ գտնվել էր Կազան գաղթած հայի տանը, և պատկերը հայկական դիմագծեր ունի: Հայի տունը հրդեհել էին, և միակ իրը, որ չէր այրվել՝ «Հովանավոր» սրբապատկերն էր եղել:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Կրոնի տեսաբան

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ